Լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն
Մարտունու բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է տարատեսակ հետազոտություններ: Այն հագեցած է գերժամանակակից, հզոր սարքավորումներով: Լաբորատորիայում աշխատում են փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներ: Մարտունու բժշկական կենտոնի լաբարատորիայում կատարվում են. Ընդհանուր կլինիկական հետազոտություններ - արյան ընդհանուր հետազոտություն՝ 25 չափանիշներով, - մեզի ընդհանուր հետազոտություն՝ 10 չափանիշներով, - արյան կարգի և ռեզուս գործոնի որոշում և այլն (ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող հղումով): Կենսաքիմիական հետազոտություններ - ընդհանուր սպիտակուց, - ալբումին, - բիլիռուբին ընդհանուր, - ընդհանուր խոլեստերին և այլն (ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող հղումով): Հարկ է նշել, որ բոլոր սարքավորումները թարմացվում են և փոխարինվում առավել հզոր և ժամանակակից՝ արդի բժշկության պահանջներին համապատասխանող սարքավորումներով: Բժշկական կենտրոնի կողմից իրականացվող լաբորատոր հետազոտությունների ամբողջական ցանկի և գների մասին տեղեկատվությունը հասանելի է այս հղումով․




