Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայություն

Մարտունու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունում մատուցվում են վնասվածքների և հենաշարժական համակարգի խրոնիկական հիվանդությունների բուժմանն ուղղված բժշկական օգնություն և սպասարկում։ Մեզ մոտ իրականացվում են ոսկրերի, ջլերի վնասվածքների վիրահատական և ոչ վիրահատական բուժում, սակայն ծառայության այցեքարտը խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումն է՝ ժամանակակից մեթոդների և էնդոպրոթեզների կիրառմամբ։ Բաժանմունքում իրականացվում են նաև հետևյալ հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում. - Վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակի կոտրվածքներ - Կոնքի կոտրվածքներ - Ոտնաթաթի դեֆորմացիաներ - Ծնկահոդի ներհոդային վնասվածքներ։ Ծառայությունը համակարգում է օրթոպեդ-վնասվածքաբան Ավետ Ավետիսյանը, ով իր հարուստ փորձով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անփոխարինելի դերակատարում ունի բաժանմունքի աշխատանքների իրականացման գործում։

Ծառայություններ

  • Դաստակի, ոտնաթաթի պարզ չբարդացած կոտրվածքներդեպք30000
    Անրակոսկրի, թիակոսկրի, ծնկոսկրի, պարզ չբարդացած կոտրվածքներդեպք220000
    Անրակոսկրի, թիակոսկրի, ծնկոսկրի, նրբոլոքի բաց բեկորային կոտրվածք՝ ներհոդային համակցված հոդախախտով, փափուկ հյուսվածքների վնասումովդեպք380000
    Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում առանց կոնստրուկցիայի արժեքիդեպք400000

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունների ամբողջական ցանկին և գներին ծանոթանալու համար կարող եք անցնել ստորև բերվող հղումով․