Ընդհանուր տեղեկություններ

Ճառագայթային ախտորոշումը մարդու ներքին օրգանների հետազոտման մեթոդ է՝  ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ։ Բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման ծառայությունը առաջարկում է տարբեր ռենտգենյան հետազոտություններ, որոնցից առավել մեծ տարածում ունեն՝ ողնաշարի ռենտգեն հետազոտությունը, թոքերի ռենտգեն հետազոտությունը, կրծքավանադակի այլ օրգանների ռենտգեն հետազոտությունը, ոսկրահոդային համակարգի ռենտգեն հետազոտությունը: Ճառագայթային ախտորոշման համար հիվանդներից  հիմնականում չի պահանջվում հատուկ նախապատրաստում, բացառությամբ՝ մարսողական օրգանների: Բժշկական կենտրոնը պարբերաբար վերազինվում է ժամանակակից սարքավորումներով։ Վերջին ձեռքբերումներից է նոր գերժամանակակից թվային ռենտգեն սարքը, որը հնարավորություն է ընձեռում ստանալ բարձրորակ թվային պատկերներ։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազում է ճառագայթման ազդեցությունը, կրճատվում է ախտորոշման արդյունքի սպասման ժամանակահատվածը, ինչը կարևոր է հատկապես անհետաձգելի դեպքերի ժամանակ։

Ուլտրաձայնային հետազոտություններ

Ուլտրաձայնային հետազոտությունը լայնորեն կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում։ Ի տարբերություն ճառագայթային ախտորոշման՝ այն բացարձակ անվտանգ է և շատ ինֆորմատիվ։ Ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտությունների ամբողջական ցանկի և գների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով: