Հեմոդիալիզի բաժանմունք

Բաժանմունքի մասին

Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որի արդյունքում հեռացվում են նյութափոխանակության տոքսիկ նյութերը, կարգավորվում էլեկտրոլիտային և ջրային բալանսները։ Հեմոդիալիզի հիմքում ընկած է նյութերի անցումը կիսաթափանց մեմբրանների միջով, որը թույլ է տալիս արյան միջից հեռացնել տոքսիկ նյութերը և մետաբոլիզմի արգասիքները։ Հեմոդիալիզի անհրաժեշտությունը ծագում է երիկամների ծանր հիվանդությունների ժամանակ կամ արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների արտամղման դեպքում, երբ առողջ երիկամները չեն կարող պայքարել դրա դեմ։ Հեմոդիալիզի իրականացման անհրաժեշտությունը հաստատվում է մասնագետների կողմից՝ ըստ հիվանդի ախտորոշման և վիճակի։ Բարձրակարգ ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս իրականացնել միջազգային չափանիշներով հեմոդիալիզային բուժում: Հենվելով առաջադեմ փորձի վրա, յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է ծրագրային հեմոդիալիզի անհատական ռեժիմ, ինչը զգալի բարձրացնում է հիվանդների կյանքի որակը և տևողությունը: Կենտրոնում աշխատում են փորձառու մասնագետներ։ Նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ: Ամբողջ ընթացքում պացիենտը գտնվում է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:  Ցանկալի է նախքան հեմոդիալիզային բուժումը պատվաստվել հեպատիտ Բ-ի դեմ, քանի որ միջամտությունն անմիջական կապ ունի արյան հետ և անհրաժեշտ է հնարավորինս բացառել արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները: Այն կատարվում է անվճար:

Մեր բժիշկները

Նարինե Խուրշուդյան

Բժիշկ-նեֆրոլոգ, հեմոդիալիզի բաժանմունքի պատասխանատու